26 09 2021

«Հայաստան» դաշինքի կազմակերպած ջահերով երթի տեսանյութը՝ թռչնի թռիչքի բարձրությունից



Տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի կազմակերպած երթ-մոմավառությունը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Երթը ֆիքսվել է թռչնի թռիչքի բարձրությունից, որի շնորհիվ ամբողջությամբ տեսանելի է դառնում երթի ավարտին ստացված պատկերը:
«Այս քայլերթի նպատական է արձանագրել, որ մենք տերն ենք մեր նահատակների թափած արյան և իրենց գաղափարի ու նվիրումի արդյունքում գոյություն ունեցող մեր պետականության։ Համոզված ենք, որ Արցախն ու Հայաստանը այս վիճակին հասցնող ոչ մի մարդ անպատիժ չի մնալու»,- նշվել էր երթի ժամանակ։
Նշենք, որ ջահերով երթին մասնակցում էին «Հայաստան» դաշինքի առաջնորդները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ