22 09 2021

Գործատուն չի կարող աշխատանքից ազատել չթեստավորվելու դեպքում. Ժորա Սարգսյան



«Չկա որևէ պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պահպանել հրամանով նախատեսված պահանջները»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններին:

Ժորա Սարգսյանը նշեց, որ կա հրաման և հստակ նախատեսված ընթացակարգ ու պահանջներ, սակայն Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը գործատուին հնարավորություն կտա աշխատանքից ազատել աշխատողին, եթե նա չի թեստավորվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ