20 08 2021

Մայրաքաղաքում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Մայրաքաղաքում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Առաջիկա 5 օրերին ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում  սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Մայրաքաղաքում այսօր երեկոյան, 21-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի  22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում օգոստոսի 20-25-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։  

Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ»,- տեղեկացնում են կենտրոնից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ