18 08 2021

Հայտնի է Գյումրիի ավագանու ընտրությունների օրը

Հայտնի է Գյումրիի ավագանու ընտրությունների օրը

«Արմենպրես»-ը գրում է․

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը օգոստոսի 17-ին ստորագրել է որոշում՝ հոկտեմբերի 17-ին՝  Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու  հերթական ընտրություն նշանակելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գյումրի համայնքի ավագանու  հերթական ընտրությունը անցկացվելու է  համամասնական ընտրակարգով։ Գյումրիում ավագանու ընտրությունները արդեն 2-րդ անգամ են անցկացվելու այս ընտրակարգով։

Կուսակցություններն ավագանու թեկնածուների ցուցակները ընտրատարածքային հանձնաժողով կներկայացնեն սեպտեմբերին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ