04 08 2021

Քարոզչամեքենաներով ինձանից հրեշի, թալանչու կերպար ստեղծել չի ստացվելու․ Իշխան Սաղաթելյան



Իշխան Սաղաթելյանին ուղղված՝  «Պատիվ ունեմ» խմբակցության  պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե որքանո՞վ է հավաստի մամուլում շրջանառվող լուրերն, ըստ որոնց  Սևանա լճի ափին եղած  հանգստյան տներից մեկը սեփականաշնորհել է, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․

« Սևանի ափին որևէ  շինություն չեմ սեփականշնորհել , բոլորին հայտնի է,  ես Սևանի ափին ունեմ հյուրանոցային համալիր, դա կառուցվել է բաց դաշտի մեջ, որտեղ չի եղել  որևէ կոմունիկացիա, այդ հյուրանոցը պատկանում է իմ ընտանիքին։ Ես որևէ բարձր պաշտոն չեմ ունեցել, բացառությամբ  այն շրջանում, որ եղել եմ 4 ամիս մարզպետ ։ Առաջին իմ ընկերությունը ստեղծել եմ 2005 թվականին , այո՛, իմ ընտանիքը զբաղվել է բիզնեսով և շարունակելու է զբաղվել։   Բոլոր քարոզչամեքենաները, որ ինձանից ստեղծեն հրեշի, թալանչու կերպար չի ստացվելու»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ