08 07 2021

Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրերի իրագործումը կարևոր է և այլընտրանք չունի. Պեսկով

Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրերի իրագործումը կարևոր է և այլընտրանք չունի. Պեսկով

Մոսկվայի և Բաքվի միջև շփումները շարունակվում են մշտական հիմքով, բոլորը համաձայն են, որ Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրերի իրագործումը կարևոր է և այլընտրանք չունի: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Ադրբեջանական կողմի հետ շփումները մշտապես շարունակվում են: Բոլորը համաձայն են, որ եռակողմ պայմանավորվածությունների դրույթների իրագործումը շատ կարևոր է և այլընտրանք չունի: Եվ հենց այդ իրագործման շրջանակներում են շփումներ իրականացվում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։ Երեկ (Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ – խմբ.) մանրամասն խոսվել է երկկողմ հարաբերությունների մասին, քննարկվել են եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող տարբեր նրբություններ և, բնականաբար, առևտրատնտեսական համագործակցությունը»,-ասել է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե կա՞ն արդյոք ինչ- որ պայմանավորվածություններ Պուտինի և Փաշինյանի բանակցությունների արդյունքում, և արդյո՞ք նախատեսվում են շփումներ ադրբեջանական կողմի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ