12 01 2021

Մենք ուզում ենք լինել ազատ, բայց ես վախենում եմ տգետի ազատությունից․ Լևոն Գալստյան



Առանց հենարանի որևէ մարմին չկա, քանդեցիր հենարանը, կփլվի շենքը։ Մեր հենարաններն այսօր խարխուլ են, մեր հենարանները՝ այն հոգևոր հիմքերը, բարոյական արժեքները, որոնց վրա խարսխված է եղել մեր պատմությունը դարեր շարունակ, այսօր գտնվում են մոլորյալ թափառ վիճակում։ Այս մասին մտավորականների հավաքի ժամանակ ասաց դրամատուրգ Լևոն Գալստյանը։

«Մենք բոլորս ուզում ենք ապրել արդար երկում, լինել ազատ, բայց ես վախենում եմ տգետի ազատությունից, ստահակի ազատությունից, իր իսկ ավանադական արժեքները տրորող թվացյալ քամիներին տուրք տված մակերեսային ծանծաղամիտ խոսքերից, ձևը բովանդակության տեղ անցկացնողներից, այդ ազատությունից ես վախենում եմ։ Ես ուզում եմ լինի ուժեղ մտածող, վերլուծող, քննադատող, պահանջկոտ, գիտակից մարդկանց ազատություն և ամեն ինչ կընկնի տեղը» ,-ասաց Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ