23 12 2020

Նա հաղթանակի խորհրդանիշ էր. Վազգեն Մանուկյանը ցավակցել է Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ

Նա հաղթանակի խորհրդանիշ էր. Վազգեն Մանուկյանը ցավակցել է Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ցավակցել է հայտնի ֆուտբոլիս, ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ։

«Կյանքից հեռացել է Հայաստանի ֆուտբոլի պատմության փառահեղ էջերը կերտած լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը: Նա հաղթանակի խորհրդանիշ էր, հպարտություն ողջ հայության համար: Անդրեասյանի ֆուտբոլային կարիերան մշտապես վերելքներ է ապրել: «Արարատի» կազմում նա դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։ Բեղուն է նաև նրա մարզչական կարիերան, հատկապես «Արարատ» ակումբի կազմում: Նա մարզել ու ոգեշնչել է հազարավոր երիտասարդների ոչ միայն սպորտում, այլև կյանքում: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի ֆուտբոլիստի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին ու երկրպագուներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ