23 12 2020

Հայ Առաքելական Եկեղեցին ցույց տվեց իր իսկապես ազգային, արժանապատիվ կառույց լինելը. Ավետիք Իշխանյան

Հայ Առաքելական Եկեղեցին ցույց տվեց իր իսկապես ազգային, արժանապատիվ կառույց լինելը. Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Պետություն և եկեղեցի

Քիչ առաջ «Երկիր Մեդիա» հեռուստընկերությամբ լսեցի Աննա Իսրայելյանի հարցազրույցը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապանյանի հետ։ Շատերին է հայտնի իմ վերաբերմունքը կրոնանական կառույցների նկատմամբ։ Հարգանք տածելով հավատացյալների և կրոնական տարբեր կառույցների՝ եկեղեցիների, հատկապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) նկատմամբ, ինքս չեմ եղել կրոնական հավատացյալ, նաև աթեիստ՝ կողմ լինելով աշխարհիկ պետության հայեցակարգին։ Սակայն, իմ վերաբերմունքը ՀԱԵ-ի նկատմամբ էականորեն փոխվեց մեր ազգային խայտառակությունից, պարտությունից, Արցախի կորստից հետո։ ՀԱԵ-ն ցույց տվեց իր իսկապես ազգային, արժանապատիվ կառույց լինելը։ ՀԱԵ-ի հոգևորականներ, Գարեգին II Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Ա -ի,Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի դիրքորոշումները՝ հայրենիքը թշնամուն նվիրած վարչապետի հրաժարականը պահանջելով ցույց տվեցին, որ ՀԱԵ-ն իսկապես ազգային, նաև առավել պետական մտածողության տեր կառույց է, քան ՀՀ այլ, իրական պետական կառույցները՝ կառավարություն, ԱԺ։

Արժանապատվության և համարձակության օրինակ է ծառայում նաև Սիսիանի եկեղեցու քահանա Տեր Պարգև Զեյնալյանը, ով չսեղմեց հայրենիքը թշնամուն նվիրած բռնապետիկի ձեռքը։ Իսկ Միքայել եպիսկոպոս Աջապանյանի տրամաբանական, արժանապատիվ, նաև քաղաքական խոսքը, քննություն չի բռնում մեր բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչների մտքի սնանկության և հարմարվողականության հետ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ