06 11 2020

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է տրամադրել 10 զոհված զինծառայողների ընտանիքներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է տրամադրել 10 զոհված զինծառայողների ընտանիքներին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովը 2020 թվականի նոյեմբերի 6-ին կայացած նիստում որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ սույն թվականի սեպտեմբերի 27-ից հետո տեղի ունեցած 10 դեպքերի մասով:

Զինծառայողների անվանացանկը եւ հատուցումների չափերը ստորեւ՝

Էդուարդ Հովհաննիսյան Գրիշայի

Նարեկ Լոռեցյան Արտակի

Նարեկ Արմենի Մեսրոպյան

Արման Թովմասյան Սամվելի

Էդգար Զաքարյան Սեւակի

Լիպարիտ Դաշտոյան Աշոտի

Գեւորգ Հարությունյան Արմանի

Հայկ Արթուրի Չիթչյան

Մյասնիկ Մյասնիկյան Պարգեւի

Դավիթ Հարությունյան Սամվելի

Հայրենիքն անառիկ պահելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին Հիմնադրամի կողմից կկատարվեն հետեւյալ չափերով հատուցումներ․

• սպայական կազմի զինծառայող՝  82,000,000  ՀՀ դրամ

• պայմանագրային/կամավորագրված անձ՝  70,000,000 ՀՀ դրամ

• պարտադիր զինվորական ծառայության զինծառայող՝ 58,000,000 ՀՀ դրամ

Նշված գումարից 10,000,000 ՀՀ դրամը կվճարվի միանվագ, իսկ մնացած գումարը՝ ամսական վճարներով՝ 20 տարիների ընթացքում։

Համաձայն «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի, «ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի եւ «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ