21 10 2020

Գերմանական BILD-ի գլխավոր խմբագիրը հայտնել է, որ Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով հարցազրույցից

Գերմանական BILD-ի գլխավոր խմբագիրը հայտնել է, որ Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով հարցազրույցից

Գերմանական BILD պարբերականի գլխավոր խմբագիր Փոլ Ռոնժեյմերն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սկզբում համաձայնելով ԼՂ հակամարտության թեմայով հարցազրույց տալ հեղինակավոր լրատվամիջոցին, այժմ հրաժարվել է։

«Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղի վերաբերյալ հարցազրույց տալ BILD-ին, իսկ հիմա հանկարծակի հրաժարվում է դրանից։ Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»,- գրել է Ռոնժեյմերը և տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետն ու նախագահն արդեն իսկ հարցազրույցներ տվել են պարբերականին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ