07 10 2020

«Իզվեստիայի» նկարահանող խումբը ընկել է հրթիռակոծման տակ

«Իզվեստիայի» նկարահանող խումբը ընկել է հրթիռակոծման տակ

 

Ստեփանակերտում «Իզվեստիայի» նկարահանող խումբը ընկել է հրթիռակոծման տակ։ Այս մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 7-ին։

Նշվում է, որ թղթակից Դենիս Կուլագան՝ օպերատոր Ալեքսանդր Մալիշեւի և տեղի բնակիչների հետ կարողացել է թաքնվել բնակելի շենքի նկուղում, դրանց վերեւում պտտվում էին անօդաչուները։ Դրանից բացի, մի քանի 100 մետրի վրա պայթյուններ են տեղի ունեցել։

Թղթակիցը պատմել է, որ գիշերը Արցախի մայրաքաղաքին հասցվել են հարվածներ, իսկ օդային տագնապի շչակը չի դադարել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ