06 10 2020

Ես էլ առաջնագծում հարազատներ ունեմ, որոնց հետ չեմ կարողանում կապ հաստատել. Էդմոն Մարուքյան



Եթե քո վրա հարձակվել են, հարցը պետք է ռազմաճակատում լուծես, մինչ այդ մենք ուզում էինք լուծել բանակցային սեղանի մոտ, իսկ այսօրվա դրությամբ հարցը լուծվում է մարտադաշտում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հենց դադարի, հետ կգա բանակցային սեղան, հարցն էլի պետք է բանակցային սեղանի մոտ լուծել և այս թեման փակել մեր ազգի համար»:

Ինչ վերաբերում է հարցին՝ իր հարազատներից կա՞ն ռազմաճակատում, պատգամավորն ասաց. «Ես ունեմ բազմաթիվ հարազատներ հենց հիմա առաջնագծում, ունեմ հարազատներ, որոնց հետ չեմ կարողանում կապ հաստատել, ունեմ հարազատ, ով զոհվել է, սպասում եմ գնամ հոգեհանգստին, մեր խմբակցությունում բազմաթիվ օգնականներ հենց հիմա առաջնագծում են, նաև առաջին օրից ինձ դիմել են, որ կուսակցական ջոկատ ստեղծենք, գնանք, ես մերժել եմ և ասել, որ մենք ունենք պետություն և բոլորդ պետք է ներկայանաք զինկոմիսարիատներ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ