05 10 2020

Շարքային Արսեն Մարգարյանը «ԻԳԼԱ»-ով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ․ ՊՆ խոսնակ

Շարքային Արսեն Մարգարյանը «ԻԳԼԱ»-ով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ․ ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ռազմաճակատից  հերոսական դրվագ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում։

«Հոկտեմբերի 1-ին պաշտպանական մարտերի ընթացքում զորամասի հրաձիգ-զենիթահար, շարքային Արսեն Սերյոժայի Մարգարյանը, դրսևորելով սառնասրտություն ու մասնագիտական վարպետություն «ԻԳԼԱ» համակարգով հետևել է պաշտպանության շրջանում ռմբակոծություն իրականացնող ինքնաթիռների թռիչքները, ճիշտ հաշվարկել և նպատակային կրակոցով խոցել է հակառակորդի երկու ՍՈՒ-25 ինքնաթիռ»,-հայտնում է Շուշան Ստեփանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ