05 10 2020

Պետք է մեծ գումարներ հավաքենք․ այս գումարները մեր հաղթանակի համար են․ Հայկակ Արշամյան



Սա արդեն համազգային դրամահավաք չի, այս դրամահավաքը վերածվել է համազգային, համահայկական գլոբալ մեծ շարժման, միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Աշխարհում չկա այդպիսի փոքր կամ մեծ համայնք, որը չի մասնակցում այս ամենին։ Մեր գրասենյակի և գործընկեր կազմակերպությունների հեռախոսները չեն դադարում զանգերից և այցերից։ Մենք պետք է մեծ գումարներ հավաքենք, այս գումարները մեր թիկունքի ամրապնդման համար են, այս գումարները մեր հաղթանակի համար են», - ասաց Հայկակ Արշամյանը։

Նա նշեց, որ հիմնադրամի հաշվեհամարներին եկած գումարները տնօրինվում են միասնական որոշմամբ։ Այդ միջոցները ծախսվում են թիկունքի ամրապնդման համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ