12 09 2020

Կոկորդիլոսաբուծարանը չկա, հեքիաթ էր. Ռուբեն Մխիթարյան

Կոկորդիլոսաբուծարանը չկա, հեքիաթ էր. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Թավշյա հեքիաթ 4» անունով տեսանյութը, որում անդրադառնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ հարցազրույցներից մեկում «կոկորդիլոսաբուծության» մասին արած հայտարարությանը և դրան հետևած զարգացումներին։

«Ուղիղ մեկ տարի գովազդված Արարատի մարզի կոկորդիլոսաբուծարանը չկա, հեքիաթ էր»,- նշում է Մխիթարյանը։

Ըստ Մխիթարյանի` ներդրողը ոչ թե Տանզանիայից է, այլ հայ է, ավելին նա հիմա էլ պատրաստվում է Գյումրիում ներդրում անել: Եվ 500-600 մլն դոլար ներդրման մասին խոսում է մեկը, ով 2 տարի առաջ 10 մլն դոլարի ներդրում չկատարեց Արարատի մարզում։

                                                                                                                       

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ