19 08 2020

Կարճատև անձրևները կդադարեն երկու օրով

Կարճատև անձրևները կդադարեն երկու օրով

Հանրապետության տարածքում՝

Oգոստոսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, 22-23-ը կնվազի 11-13 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 18-ի ցերեկը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ