28 04 2020

Մահացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենը

Մահացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենը

Կյանքից հեռացել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն, կինոպրոդյուսեր, Մշակույթի վաստակավոր գործիչ ` Մարտուն Ադոյանը։

Մարտուն Ադոյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 5-ին Աշտարակի շրջանի Ուջան գյուղում: Իր կյանքի գործը համարելով կինոն Ադոյանն ամեն ջանք ներդրել է Հայաստանում կինոմիջավայրի ու կինոմշակույթի պահպանման ու զարգացման համար: Նրա բացառիկ ջանքերով են վերապրել մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնը, Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը: Նրա ջանքերով էր նաև, որ կայացան ու զարգացան հայկական կինոփառատոները՝ այդ թվում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը: Նրա ջանքերով էր նաև, որ Երևանի խորհրդանիշ «Մոսկվա» կինոթատրոնը՝ իր բոլոր դժվարություններով ու խնդիրներով հանդերձ, մնաց Երևանի խորհրդանիշը: Մարտու Ադոյանը Պետական մրցանակի դափնեկիր էր, Երևանի քաղաքապետի ոսկե մեդալակիր և Մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության անդամ: Մարտուն Ադոյանի հոգեհանգիստը ապրիլի 29-ին ժամը 16-ից է քաղաք Երևան, Վերին Անտառային 186/13 հասցեում, վերջին հրաժեշտը՝ ապրիլի 30-ին ժամը 11:00-ից Ուջանում, հուղարկավորությունը՝ ժամը 13-ին:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ