24 01 2020

Թյուր կարծիք են ձևավորում իբր այս ոչ էական մարդը Քոչարյանի աջակիցն է. Արշակ Սարգսյան

Թյուր կարծիք են ձևավորում իբր այս ոչ էական մարդը Քոչարյանի աջակիցն է. Արշակ Սարգսյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Արշակ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տեսե՛ք Նիկոլի աջակից էջերից ևս մեկը տարածել է ապատեղեկատվություն, այս հանցագործին ֆոտոշոփի միջոցով ուզում են հանրության մոտ թյուր կարծիք ձևավորել իբր այս ոչ էական մարդը Քոչարյանի աջակիցն է: Իրական աջակիցը նման լկտի պահելաձև չի կարող ունենալ: Իրական նկարում ես եմ: Իրավապահ մարմինները պետք է գտնեն այս սուտ կեղծիք տարածողին և ներգրավվեն երեկվա Էրբունի պլազայի տեռորիստի գործին, կասկածներ կան, որ այս նկարը տարածողը կարող է լինել հանցակից երեկվա տեռոր ակտին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ