09 01 2024

Զգուշացում. Սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ

Զգուշացում. Սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ

Տելեգրամում գործում է /социальная выплата на ребенка/ անունով կեղծ բոտ, որը 50,000 դրամ է խոստանում վճարել երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի։

 

Այս մասին հայտնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից:

 

«Սա զեղծարարություն է, որի նպատակն է գողանալ անձնական ու բանկային տվյալներ։
Բոտն առաջարկելու է ընտրել բանկ ու լրացնել տվյալ բանկում ձեր ունեցած ինտերնետ բանկինգի մուտքանունն ու գաղտնաբառը կեղծ կայքում։

 

Լրացնելով այդ կայքում մուտքանունն ու գաղտնաբառը, դրանք փոխանցելու եք զեղծարարաներին։

Խորհուրդ ենք տալիս չհետևել բոտի հրահանգներին ու չլրացնել տվյալներ այդ կեղծ կայքում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ