22 01 2020

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը հրավիրում է աշխատանքի

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը հրավիրում է աշխատանքի

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը հայտարարում է ընդունելություն անվտանգության ապահովման բաժնի միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնելու համար։ Այս մասին հայտնում է քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։

Աշխատավարձը միջին խմբի համար 180.000 դրամի, իսկ կրտսեր խմբի համար 162.000 դրամի սահմաններում է:

Ընդունվելու համար կարող են դիմել միջին խմբի (սպայական) պաշտոնների մասով` բարձրագույն, իսկ կրտսեր խմբի պաշտոնների համար` առնվազն միջնակարգ կրթություն ունեցող ՀՀ մինչև 30 տարեկան քաղաքացիները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ ք. Երևան, Նուբարաշենի խճուղի 2 կամ զանգահարել 060 37 11 72 հեռախոսահամարով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ