09  12  2019

Նոր արագաչափ՝ Կապանի Հ.Ավետիսյան փողոցում

Նոր արագաչափ՝ Կապանի Հ.Ավետիսյան փողոցում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 26 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարքը: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի դեկտեմբերի 16-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ