20 10 2019

«Ավրորա»-ի դափնեկիր է ճանաչվել «ԻՊ»-ից տուժածներին օգնող Միրզա Դինային

«Ավրորա»-ի դափնեկիր է ճանաչվել «ԻՊ»-ից տուժածներին օգնող Միրզա Դինային

«Ավրորա» մրցանակի 2019 թվականի հաղթողը Միրզա Դինային է՝ «Լյուֆթբրյուքե Իրաք» («Օդային կամուրջ») կազմակերպության համահիմնադիրը և տնօրենը, ով օգնել է հարյուրավոր կանանց  փախչել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից։

Նրա հիմնադրած կազմակերպությունն Իրաքից Գերմանիա է տեղափոխում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսություններից տուժած եզդիներին և ցուցաբերում բժշկական օգնություն:

Ասուլիսի ընթացքում «Ավրորա» մրցանակի հաղթողը նշեց, որ մրցանակի մեջ ամենակարևորը ցեղասպանության ճանաչումն է։ 

Դինային ընդգծեց, որ առաջին անգամ է, երբ եզդիների ցեղասպանությունը ճանաչվում է, եւ ինքը երջանիկ է, որ դա արվել է հայերի կողմից՝ նրանց թոռների կողմից, ովքեր վերապրել են ցեղասպանությունը։

Նրա խոսքով՝ մրցանակը շնորհելու օգնությամբ հայերը դարձել են մեծագույն ազգ, քանի որ համերաշխություն են հայտնում ցեղասպանության զոհերին։

 «Այս հարթակը կարող է լինել ամենակարեւոր հարթակներից մեկը՝ խաղաղության եւ մարդկության հաստատման համար, եւ ես հպարտ եմ, որ ձեր ընտանիքի անդամն եմ հանդիսանում»,- նշեց նա՝ հավելելով, որ աջակցություն կցուցաբերի Air Bridge Iraq, SEED Foundation և Shai Fund կազմակերպություններին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ