25 07 2019

Մոսկվայից Երևան մեկնող օդանավը շարժասանդուղքի հետ բախման հետևանքով վնասվել է

Մոսկվայից Երևան մեկնող օդանավը շարժասանդուղքի հետ բախման հետևանքով վնասվել է

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այսօր առավոտյան Nordwind ավիաընկերության՝ Երևան մեկնող ինքնաթիռի կմախքը շարժասանդուղքը մոտեցնելու ժամանակ վնասվել է:  Այս մասին РИА Новости-ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ դա  չի անդրադարձել օպերատիվության և ուղևորների սպասարկման որակի վրա:

Ինչպես հաղորդում է լրատվականը, այսօր առավոտյան N4 162 չվերթի ժամանակ Կրասնոդարից Մոսկվա ժամանած ինքնաթիռը, որն այնուհետև պետք է Երևան մեկներ, շարժասանդուղքը մոտեցնելու ժամանակ վնասվել է: Ավիաընկերությունը դադարեցրել է օդանավի թռիչքը՝ տեխնիկական վիճակը գնահատելու համար, հաջորդ թռիչքի համար հատկացվել է նոր օդանավ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ