22  07  2019

Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են. ԼՀԿ պատգամավոր

Բագրատաշենի մաքսակետում աննկարագրելի հերթեր են. ԼՀԿ պատգամավոր

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բագրատաշենի մաքսակետի հերթերին եւ լուսանկարներ հրապարակել այնտեղից:

Նա, մասնավորապես, գրել է. 

«Այս պահին ես գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում եւ տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։

Խոսքը բեռնափոխադրումներով զբաղվող եւ մեքենաներ ներմուծողների մասին է, որոնց սպասարկում են ընդամենը 4 աշխատակից։ Սա լրջագույն խնդիր է եւ անթույլատրելի է Հայաստանի համար այս կարեւորագույն մաքսակետում նման աշխատելաոճ։ Մարդիկ ստանդարտ փաստաթղթերի ձեւակերպման համար ստիպված են լինում ժամերով սպասել, երբեմն մինչեւ 4, 5, 6 ժամ կամ ավելի երկար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ