04 05 2019

Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավորված զինծառայողին

Դավիթ Տոնոյանն այցելել է վիրավորված զինծառայողին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է կենտրոնական հոսպիտալ՝ տեսակցելու պայմանագրային զինծառայող Արգիշտի Սեփխանյանին։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Բժիշկները ներկայացրեցին Արգիշտիի իրավիճակը, որը գնալով դառնում է ավելի կայուն։ Արգիշտին խոսեց նախարար Դ. Տոնոյանի հետ, պատասխանելով մի քանի հարցերի»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Տավուշում վիրավորված զինվորի վիրահատությունը բարեհաջող է անցել

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ