12 04 2019

Խոշոր հրդեհ՝ փայտի արտադրամասում

Խոշոր հրդեհ՝ փայտի արտադրամասում

Հայաստանի ԱԻՆ-ում ապրիլի 12-ին, ժամը 06:06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Արգավանդի խաչմերուկից դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհին գտնվող կահույքի արտադրամասում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 83 հասցեում՝ փայտի արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:39-ին, մարվել՝ 07:22-ին: Պ.Գ.-ին պատկանող տան երկրորդ հարկում գտնվող խորդանոցում (մոտ 65 քմ) ամբողջությամբ այրվել են կենղացային իրեր, աղբ, փայտանյութ, երկու պատուհան, խոհանոցում՝ կախովի առաստաղ (մոտ 30 քմ):

Ժամանել են նաեւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երեւանի ԳԳՄ ծառայողները: Գազպրոմ ընկերության ներկայացուցիչները նշված հատվածում ժամանակավորապես դադարեցրել են գազամատակարարումը:

Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ