06 04 2019

Ռուսաստանը և Հայաստանը կօգնեն ջրհեղեղից տուժած Իրանին

Ռուսաստանը և Հայաստանը կօգնեն ջրհեղեղից տուժած Իրանին

ՀՀ և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունները մարդասիրական օգնություն ցույց կտան ջրհեղեղից տուժած Իրանին: Այս մասին տեղեկացնում է «РИА Новօсти»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ հաղորդագրությանը։

«Ագրոարդյունաբերական համալիրը, ենթակառուցվածքները և մի շարք նահանգներում բնակելի տները լուրջ վնասներ են կրել ջրհեղեղի հետևանքով։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունները համատեղ մարդասիրական օգնություն կցուցաբերեն Իրանին, որտեղ կուղարկվի 4000-ից ավելի միավոր նյութական ռեսուրս (վրաններ, վերմակներ և այլ խիստ անհրաժեշտ պարագաներ)»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Վերջին տվյալներով՝ Իրանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի: Տուժել է շուրջ 1900 գյուղ և քաղաք: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ