03 01 2019

Մագնիտոգորսկում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

Մագնիտոգորսկում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի

ՌԴ Մագնիտոգորսկ քաղաքի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Մագնիտոգորսկում պայթյուն էր տեղի ունեցել 10-հարկանի բնակելի շենքերից մեկում: Ըստ նախնական տվյալների՝ պատճառը կենցաղային գազի պայթյունն է եղել: Հայտնի է, որ մահացածներից 6-ը երեխաներ են եղել:Այլ մանրամասներ առայժմ չեն փոխանցվում:

Վերջին տվյալներով՝ կա 4 անհայտ կորած։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ