27 10 2018

Գեղեցկուհին ուշաթափվել է, երբ հաղթել է մրցույթում․ տեսանյութ



Մյանմայում գեղեցկության մրցույթի հաղթող, պարագվայցի Կլարա Սոսան արդյունքների հայտարարման ժամանակ ուշաթափվել է։ Այս մասին հաղորդել է Daily Star-ը։

Գեղեցկուհին գիտակցությունը կորցրել է անմիջապես այն բանից հետո, երբ նրան հայտարարել են Miss Grand International 2018 մրցույթի հաղթող։

Հրապարակված կադրերում տեսնում ենք, թե ինչպես են աղջիկները սպասում են հաղորդավարի հայտարարությանը։ Սակայն հաղթողին հայտարարելուն պես՝ Սոսան ուշաթափվում և ընկնում է հատակին։

Որոշ ժամանակ անց Սոսան ուշքի է եկել և շարունակել մրցանակի հանձնման արարողությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ