17 12 2018

Հայտնի է տիեզերքի ամենագեղեցիկ աղջկա անունը

Հայտնի է տիեզերքի ամենագեղեցիկ աղջկա անունը

Բանգկոկում կայացել է «Միսս տիեզերք» մրցույթը, որի հաղթող է ճանաչվել 24-ամյա ֆիլիպինուհի Կատրիոնա Գրեյը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Գրեյը Love Yourself կազմակերպությունում զբաղվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարով, ինչպես նաև կամավորական աշխատանքով Young Focus կազմակերպությունում։

 

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է վենեսուելացի Սթեֆանի Գուտերեսը։

Այս տարի մրցույթին երկու հայուհի էր մասնակցում՝ Հայաստանի ներկայացուցիչ Էլիզա Մուրադյանը և Լարիսա Պետրոսյանը, ով ներկայացնում էր Վրաստանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ