20 10 2018

Ռուս գեղեցկուհին ԱՄՆ-ում մահացել է փողոցում կոշիկները հանելու պատճառով

Ռուս գեղեցկուհին ԱՄՆ-ում մահացել է փողոցում կոշիկները հանելու պատճառով

Լոս Անջելեսում՝ Կալիֆոռնիա նահանգում, գեղեցկուհին դժբախտ պատահարի զոհ է դարձել։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով CBS Los Angeles-ին։

Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mrs Russian LA 2012 Յանա Լավրենտևան, ով ընկերների և ամուսնու հետ ռեստորաններից մեկում նշել է իր ծանոթի ծննդյան տարեդարձը: Գեղեցկուհին ամուսնու և ընկերների հետ դուրս է եկել ռեստորանից և ուղևորվել դեպի տուն: Հետիոտնային անցումի վրա կինը կանգնել է, որպեսզի հանի ցավեցնող կոշիկները: Այդ պահին մեծ արագությամբ ընթացող մեքենան կարմիր լույսի տակ անցել է ճանապարհով և վրաերթի ենթարկել գեղեցկուհուն:

«Մենք տեսանք բացառիկ ուժեղ հարվածը, որն օդ հանեց նրան, ինչից հետո վարորդը նորից նրան բախվեց և նույնիսկ չարգելակեց մեքենան»,- պատմել է Լավրենտևայի ընկերուհին: Վարորդը փախուստի է դիմել։

Աղջկան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը․ մի քանի օրից նա մահացել է:

Լավրենտևան 30 տարեկան էր, ուներ երկու երեխա։ Ավարտել էր Նորթրիջում Կալիֆոռնիայի համալսարանը և լոգոպեդ էր աշխատում: 2012 թվականին հաղթել է Mrs Russian LA գեղեցկության մրցույթում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ