24 10 2018

«Կարծես դժոխք լիներ». Հռոմում շարժասանդուղքի վթարման տեսանյութը

«Կարծես դժոխք լիներ». Հռոմում շարժասանդուղքի վթարման տեսանյութը

Daily Mail-ը հրապարակել է Հռոմի մետրոյի կենտրոնական կայարանում շարժասանդուղքի վթարման տեսագրությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես է դրա ընթացքն անսպասելիորեն արագանում, ինչի պատճառով տասնյակ մարդիկ մեծ արագությամբ ցած են գլորվում և իրար վրա ընկնում:

Ինչպես հաղորդվում է, շարժասանդուղքի վրա եղել են առավելապես ռուսական ЦСКА ֆուտբոլային ակումբի երկրպագուները։ Նրանց անկարգ պահվածքի պատճառով է շարժասանդուղքը փչացել․ երիտասարդները ցատկել ու պարել են դրա վրա:

«Հենց նոր տեսանք՝ ինչպես են տասնյակ մարդիկ մեծ արագությամբ իրար վրա գլորվում: Դա դժոխքի էր նման»,-ասել է ներկաներից մեկը:

Պատահարի հետևանքով տուժել է նվազագույնը 20 մարդ: Նրանցից ութը բավական լուրջ վնասվածքներ են ստացել: Տուժածների մեծ մասը ռուսներ են, նրանց թվում կա մի քանի իտալացի:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ