11  10  2018

Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուրում

Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի Եռաբլուրում

Ազատամարտիկ, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը կհուղարկավորվի  Եռաբլուր զինվորական պանթեոնում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

 Նշենք, որ Խանդոյանին Եռաբլուրում հուղարկավորելու հարցով «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը դիմել էր ՊՆ-ին և դրական պատասխան ստացել։

Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի է Միայնակ Գայլ անունով, մահացել է հոկտեմբերի 9–ի լույս 10–ի գիշերը:

Արայիկ Խանդոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին՝ Ծաղկահովիտ գյուղի Մշակույթի տանը, հոկտեմբերի 13-ին՝ Երևանում, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 14-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ