10 10 2018

Մահացել է Արայիկ Խանդոյանը

Մահացել է Արայիկ Խանդոյանը

Մահացել է ազատամարտիկ, «Սասնա Ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը, ով ավելի հայտնի էր Միայնակ Գայլ մականունով: Լուրը հաստատել է  «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել է, որ Արայիկ Խանդոյանի մահվան պատճառը սրտի կաթվածն է:

Արայիկ Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականին Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու դեպքից հետո, իսկ օգոստոսի 17-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ