18 09 2018

Մարտական հրաձգությամբ զորավարժություն՝ ՀՀ ԶՈւ-ում

Մարտական հրաձգությամբ զորավարժություն՝ ՀՀ ԶՈւ-ում

Սեպտեմբերի 17-19-ը հայկական զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսում զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Վ. Քոչարյանի հրամանատարությամբ անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Դրա նպատակներն են՝

  • ստորաբաժանման կազմում անձնակազմի մարտական խնդիրների կատարման ստուգումը,զենքի ու մարտական տեխնիկայի հմուտ կիրառման ստուգումը,
  • տարբեր մարտատեսակներում առաջադրանքների կատարման և խնդիրների լուծման ստուգումը,
  • վճռական ու հմուտ գործողությունների ընթացքում ստորաբաժանումները ներդաշնակելու կարողությունների ստուգումը,
  • մարտական պատրաստականության,
  • զինծառայողների բարձր բարոյակամային, մարտական և հոգեբանական հատկությունների ստուգումը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ