01 04 2024

Սպանություն, ինքնասպանություն, հրդեհ․․․ մահվան պատճառները 2023-ին՝ Սուրեն Պապիկյանի պահած բանակում

Սպանություն, ինքնասպանություն, հրդեհ․․․ մահվան պատճառները 2023-ին՝ Սուրեն Պապիկյանի պահած բանակում

2023 թվականի ընթացքում զինծառայողների՝ ծառայության հետ կապված 54 մահվան դեպք է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

2022 թվականի համեմատ դեպքերն ավելացել են 22-ով կամ 69 տոկոսով․ 2022 թվականի ընթացքում գրանցվել էր զինծառայողների մահվան 32 դեպք։

Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի կողմից սպանություն (2022 թվականին՝ 14), 17-ի դեպքում մահվան պատճառ է դարձել վտանգ ներկայացնող ռազմամթերքի և այլ նյութերի հետ վարվելու կանոնների խախտումը։

7 դեպք վերաբերում է ինքնասպանությանը, ընդ որում՝ 5-ի պարագայում՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնել, 2-ի դեպքում՝ ինքնասպանության հասցնել։ 3 զինծառայող սպանության զոհ են դարձել, 2-ը՝ ավտովթարի, 1-ական զինծառայող մահացել են կայծակնահարության և հոսանքահարման հետևանքով, 4 զինծառայողի մահվան պատճառ է դարձել հիվանդությունը։

Գլխավոր դատախազությունից պարզաբանում են, որ նախորդ տարի մահվան դեպքերի ցուցանիշի աճի համար էական գործոն է դարձել Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղի ունեցած հրդեհը, որի հետևանքով 15 զինծառայող է մահացել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ