15 09 2018

ՄԱՊ և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունները հերքում են Ռոբերտ Քոչարյանին պատկանելը

ՄԱՊ և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունները հերքում են Ռոբերտ Քոչարյանին պատկանելը

Համաձայն տարբեր տարիներ ի վեր շրջանառվող հրապարակումների, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի են պատկանում մի շարք հայտնի մասնավոր ընկերություններ: Դեռևս 2010 թվականին ռուսական versia.ru կայքի հրապարակած ցանկում, որը Հայաստանում լայն տարածում գտավ, 3 տասնյակ նման բիզնեսներիմասին էր գրված:

Այդ ցանկի ընկերությունների մեծ մասն արդեն հերքել է տեղեկատվությունը:

Հրապարակված ցանկում առկա էին նաև ՄԱՊ և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ ընկերությունների» անունները:

ՄԱՊ ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը հայտնում է, որ Երկրորդ նախագահի ընտանիքի՝ ընկերությունում բաժնետոմս ունենալու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. «ՄԱՊ ՓԲԸ միակ բաժնետերը համարվում է Ալեքսան Մակարի Պետրոսյանը (100 %)»:

Ընկերության տնօրենը հայտնում է նաև, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամնեը երբեք ՄԱՊ ընկերության բաժնետեր չեն եղել և որևէ կապ չեն ունեցել ընկերության հետ:

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամները, հարազատները և ընտանիքին մոտ կանգնած որևէ անձ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետերերի ցանկում առկա չեն և երբևէ առկա չեն եղել:

Մինչ այս, տեղեկությունները հերքել են հետևյալ ընկերությունները

«Կոնվերս բանկ»

«Արդշինբանկ»

«Հայբիզնեսբանկ»

«Յունիբանկ»

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»

«Գոլդեն Փելիս» հյուրանոց

«Էրեբունի» հյուրանոց

«ՎիվաՍել-ՄՏՍ»

«Նաիրի» բժշկական կենտրոն

«Ղարաբաղ Տելեկոմ»

«Ռոբերտո» կոշիկների ցանց

«Արարատցեմենտ»

«Արմենիա միջազգային օդանավակայաններ»

«ԶԵԹ ԸՆԴ ԷՅ»

«Ռենկո ՍպԱ» 

«Հայկական երկրորդ հեռուստաալիք»

 

Տեղեկությունները հաստատել են հետևյալ ընկերությունները.

«Կապուտակ Սևան»՝ համասեփականատեր

«ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ»՝ համասեփականատեր

«ԳՐԻՏՏԻ» ՍՊԸ՝ համասեփականատեր

 

Հ.Գ. Վերջերս ԱԱԾ ղեկավարի կողմից հնչեցրած հայտարարությունից հետո, որ Երևանի «Կոնգրես» հյուրանոցը նույնպես պատկանում է Քոչարյան ընտանիքին, մեր կայքի ընթերցողներից մեկը հարցադրում արեց, թե ինչու չենք անդրադառնում «Կոնգրես» հյուրանոցին և չենք նշում հյուրանոցի պատկանելությունը: Այս առումով փաստենք, որ մենք անդրադարձել ենք այն բիզնեսներին, որոնք հրապարակվել էին վերոնշյալ կայքում, իբրև 4 մլրդ կարողության հանրագումար, իսկ նշված հյուրանոցի վերաբերյալ համացանցում որոնեցինք և պարզվեց, որ տեղեկությունը նոր չէ, նույնիսկ եղել է գրասենյակի կողմից հաստատում դեռ 2015-ին:

Մասնավորապես, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դեռ 2015 թվականի մարտին «Հրապարակ» օրաթերթին ասել էր, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը հյուրանոցը գնելու մտադրություն ունի և բանակցում է՝ ըստ էության հաստատելով ձեռքբերումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ