27 08 2018

Հերքում 10. Ռոբերտ Քոչարյանը կապ չունի «Յունիբանկ»-ի և «Նոյ» գործարանի հետ

Հերքում 10. Ռոբերտ Քոչարյանը կապ չունի «Յունիբանկ»-ի և «Նոյ» գործարանի հետ

Համաձայն տարիներ ի վեր շրջանառվող տեղեկատվության, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կամ նրա ընտանիքի անդամները համասեփականատեր են «Յունիբանկ»-ում:

Բանկը հերքում է տեղեկատվությունը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը կամ նրա ընտանիքի անդամները և նրանց հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսացել և չեն հանդիսանում ««Յունիբանկ»-ի բաժնետեր:

««Յունիբանկ»ի հիմնադիր սեփականատերերն են Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը: Ներկայումս Բանկի ուղղակի նշանակալից մասնակիցն է «Յունիհոլդինգ ՋիՋի Լիմիթեդ» ընկերությունը, իսկ անուղղակի նշանակալից մասնակիցներն են «Յունիհոլդինգ ՋիՋի Լիմիթեդ» ընկերության երկու մասնակիցներ Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը: Յունիբանկի բաժնետերերի կառուցվածքը, օրենսդրության համաձայն, տեղադրված է պաշտոնական կայքում` www.unibank.am:

P.S. Յունիբանկի Վարչության նախագահի պաշտոնը զբաղեցնում է Մեսրոպ Հակոբյանը»:

 

Համաձայն նույն հրապարակումների՝ 15. «Նոյ» կոնյակի-գինու գործարանում Քոչարյանների չափաբաժինը 50 տոկոս է:

Գործարանի գլխավոր տնօրեն Ա. Զաքարյանը հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ընտանիքի անդամները «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ բաժնետեր չեն հանդիսանում և երբևէ չեն հանդիսացել:

«Հայտնում ենք նաև, որ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրը, որտեղ գրանցվել և գրանցվում են բաժնետերերի և նրանց պատկանող բաժնեմասերի վերաբերյալ տեղեկությունները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն վարվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից»,- ասվում է Կոմբինատի նամակում:

 

Հիշեցնենք, որ նմանատիպ հերքումներով են հանդես եկել նաև «Գոլդեն Փելիս» և «Էրեբունի» հյուրանոցները, «ՎիվաՍել-ՄՏՍ» «Նաիրի» բժշկական կենտրոն, «Ղարաբաղ Տելեկոմ», «Ռոբերտո» կոշիկների ցանց, «Արարատցեմենտ», «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ