28 08 2018

Ինչպես է Պուտինը ՊՆ-ի և այլ պաշտոնյաների հետ հանգստացել

Ինչպես է Պուտինը ՊՆ-ի և այլ պաշտոնյաների հետ հանգստացել

Հրապարակվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Տիվայի Հանրապետությունում գտնվող «Սայանո-Շուշենսկի» արգելոցում անցկացրած հանգստի լուսանկարները, գրում է Lenta.ru-ն։

Ինչպես հաղորդվում է, Վլադիմիր Պուտինին ընկերակցել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, արգելոցի տնօրեն Գենադի Կիսելյովը և Տուվայի ղեկավար Շոլբան Կարա-Օօլը։

Կադրերում տեսնում ենք, թե ինչպես է ՌԴ նախագահը զբոսնում անտառով, դիտում լեռնային տեսարաններն ու շրջում մոտորանավակով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ