17 07 2018

«Amazon»-ի հիմնադիրը՝ ժամանակակից պատմության ամենահարուստ մարդ

«Amazon»-ի հիմնադիրը՝ ժամանակակից պատմության ամենահարուստ մարդ

Ամերիկյան Amazon առցանց խանութի հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը ճանաչվել է ժամանակակից պատմության ամենահարուստ մարդը: Այս մասին հաղորդել է Bloomberg

Հուլիսի 16-ի դրությամբ նրա ունեցվածքը կազմում է ավելի քան 150 միլիարդ դոլար: Հատկանշական է, որ միայն 2018 թվականին ամերիկացու կարողությունն ավելացել է 52 միլիարդ դոլարով:

Ամենահարուստ մարդկանց ցանկում Ջեֆ Բեզոսին հաջորդում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, ով երկար տարիներ Forbes ամսագրի վարկածով առաջատարն էր ամենահարուստների ցանկում: Գեյթսն այժմ ունի 95.3 միլիարդ դոլար: Ամենահարուստների լավագույն եռյակը եզրափակում է ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 83 մլրդ դոլար կարողությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ