06  07  2018

Մեղավորը կառավարությո՞ւնն է, թե՝ տուրիստական սեզոնը



Վրաց-ռուսական «Կազբեգի- Վերին Լարս» հսկիչ  անցակետում հազարավոր մեքենաներ են կուտակվել: Արդեն մոտ 10 օր է, ինչ մեքենաները չեն կարողանում սահմանն անցնել: Սակայն խոսքը վերաբերում է միայն Հայաստանից գնացող մեքենաներին:

Վարորդները խնդրում են Հայաստանի կառավարությանը խնդրին լուծում տալ, մանավանդ որ վրաց մաքսավորներն ասում են, որ խնդիրը ՀՀ կառավարության մեջ է:

ՀՀ կառավարությունից արձագանքել է այս պահին միայն տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը, այն էլ՝ հայտարարելով, թե պատճառը տուրիստական սեզոնն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ