05  07  2018

Լարսի անցակետում բազմաթիվ հայկական բեռնատարներ են կանգնած արդեն մեկ շաբաթից ավելի

Լարսի անցակետում բազմաթիվ հայկական բեռնատարներ են կանգնած արդեն մեկ շաբաթից ավելի

Լարսի անցակետում արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Հայաստանից ուղևորված բազմաթիվ բեռնատարներ են կուտակվել՝ հիմնականում գյուղմթերքով բեռնված:

Հերթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի:

Բեռնատարների վարորդները դժգհում են, որ գյուղմթերքը փչանում է:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ Սկուտակումների պատճառը զբոսաշրջային հոսքերն են:

Խնդրի կարգավորման աշխատանքներում ակտիվ ներգրավված են նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աշխատակիցները, ովքեր կատարում են ուսումնասիրություններ և օժանդակում քաղաքացիներին: 

Մեր հայրենակիցների հարմարավետության համար, ըստ նախարարության, ստեղծվել է  շուրջօրյա «թեժ գիծ»՝ (010) 59-01-04 հեռախոսահամարով, որը հնարավորություն կտա նախքան ճանապարհ դուրս գալը կատարել ճիշտ պլանավորում և տեղեկատվությունը ստանալ հավաստի աղբյուրներից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ