24  03  2018

Ոստիկանը, որ իրեն փոխանակել էր պատանդներով, մահացել է

Ոստիկանը, որ իրեն փոխանակել էր պատանդներով, մահացել է

Ֆրանսիայում ոստիկանության սպա Առնո Բելտրամը, ով իրեն փոխանակել էր խանութում պատանդ վերցվածների հետ, մահացել է հիվանդանոցում: Այդ մասին իր թվիթերյան էջում հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժերար Կոլոնը:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին անհայտ անձը ֆրանսիական Օդ դեպարտամենտի խանութներից մեկում պատանդ էր վերցրել մարդկանց: Նա հայտնել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից է:

Գրոհի ժամանակ ոստիկանությունը ոչնչացրել էր նրան` ազատելով պատանդներին: Կատարվածի հետևանքով զոհվել էր 3 մարդ, 16-ը` վիրավորվել: 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ