23  03  2018

Զինված հարձակում՝ Ֆրանսիայում. Կա երեք զոհ

Զինված հարձակում՝ Ֆրանսիայում. Կա երեք զոհ

Մարտի 23-ին Ֆրանսիայի հարավում գտնվող սուպերմարկետներից մեկում զինված պատանդառության հետևանքով երեք մարդ է զոհվել, մոտ մեկ տասնյակ մարդ վիրավորվել: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Ինչպես գործակալությանը հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը, դեռևս պարզ չէ, թե արդյոք սուպերմարկետում դեռ կան պատանդներ:

Նշենք, որ զինված անձը նշել է, որ աջակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, ապա կրակ է բացել սուպերմարկետի վրա և պատանդներ վերցրել: Այնուհետև պահանջել է ազատ արձակել Փարիզում և Բրյուսելում ահաբեկչությունների վերաբերյալ գործերով ձերբակալված Սալահ Աբդեսլամին:

Ավելի վաղ Ֆրանսիայի հարավում գտնվող մեկ այլ քաղաքում՝ Կարկասոնում, ոստիկան է վիրավորվել կրակոցից: Դեռևս պարզ չէ՝ արդյո՞ք այդ երկու միջադեպերը կապված են:

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հայտարարել է, որ բոլոր տեղեկությունները վկայում են, որ սուպերմարկետի ներսում տեղի ունեցած կրակոցները և ավելի վաղ ոստիկանի ուղղությամբ կրակոցները հավանաբար ահաբեկչական գործողություն են:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ