15 04 2024

Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ»

Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ»

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինը` գործարար Շողերինա Մկրտչյանը, ևս մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին, հայտնում է «Հրապարակ»-ը։ 

Ընթրիքից տեսանյութ է հրապարակվել ինստագրամում, որով նաև տիկին Շողերինան է կիսվել։

Նշենք, որ «Իմ քայլը» հիմնադրամը նախաձեռնել էր «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիք։
Ընթրիքին սկսնակ կին գործարարները ելույթներ են ունեցել:

Մեկ տոմսի արժեքը 1 միլիոն ՀՀ դրամ էր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ