12 04 2024

Ամեն ձև կոտրում են քեզ, որ իրական պատմությունդ չպատմես. «Արցախի մայրիկներ» ՀԿ անդամ



«Բռնագաղթի ճանապարհից շատ ցավոտ պատմություններ կան։ Մարդիկ պատմում են՝ ինչեր են ապրել։ Քաղաքակիրթ աշխարհից բավականին հեռու է, ոնց որ ֆիլմ լինի, բայց իրականություն է ու այդ իրականության մասին ոնց որ չթողնեն Հայաստանում խոսենք։ Ամեն ձև կոտրում են քեզ, որ դու քո իրական պատմությունը չպատմես»,- «Կանայք և քաղաքացիական պայքարը» խորագրով քննարկմանն ասաց «Արցախի մայրիկներ» ՀԿ անդամ  Լիլիթ Պետրոսյանը։

Նա նշեց, որ այսօր չեն խոսում Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից տուժած ընտանիքների մասին, այն կանանց, որոնք երեխա են կորցրել, իրենց տան տղամարդկանց են կորցել. «Իրենց մեջքին ոչ ոք չկա, ընդհանրապես, իրենց մասին խոսք չկա։ Մենք խոսում ենք, բայց քիչ է դա»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ