05 04 2024

Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը

Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բրյուսելյան հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները, կայանալու է Երևանի ժամանակով 14:00-ին. այս մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության կայքից:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով երեկ մեկնել է Բրյուսել:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ