13 03 2024

Իրանում կրակի փառատոնի հետևանքով զոհվել է 14 մարդ, տուժել՝ 3200-ը

Իրանում կրակի փառատոնի հետևանքով զոհվել է 14 մարդ, տուժել՝ 3200-ը

Իրանի տարբեր հատվածներում Չահարշանբե Սուրի տոնակատարության ժամանակ տուժել է ավելի քան 3200, զոհվել՝ 14 մարդ, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։

Տուժածներից 463-ը շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Տուժածներից 189-ը կորցրել են վերջույթները, 1070-ը վիրավորվել են աչքերից, 981-ը ստացել են այրվածքներ։

Տոնակատարության ժամանակակից սովորույթները ներառում են նաև հրավառության և ճայթրուկների կիրառում: Ամեն տարի այս օրերին Իրանում մեծ թվով զոհեր են գրանցվում։ 2023 թվականին վիրավորների թիվը գերազանցել էր 4300-ը, մահացել էր 26 մարդ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ