08 03 2024

Էջմիածնում մեքենյի գազի բալոնը պայթել է. վնասվել է հարակից շենքի բնակարանների պատուհանները և կայանած մեքենաները

Էջմիածնում մեքենյի գազի բալոնը պայթել է. վնասվել է հարակից շենքի բնակարանների պատուհանները և կայանած մեքենաները

Մարտի 8-ին, ժամը 06:48-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Կարճիկյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, ըստ նախնական տվյալների`  «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են հարակից շենքի թվով 7  բնակարանների պատուհանները և կայանած ավտոմեքենաներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին, մարվել՝ 07:28-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ